ԱՄՆ օդուժը Եմենում «Ալ-Քաիդայի» 5 առաջնորդի է սպանել
ԱՄՆ Ռազմաօդային ուժերի՝ Արաբական թերակղզում իրականացրած ավիահարվածների ընթացքում նոյեմբերի 20-ին «Ալ-Քաիդայի» 5 գրոհային է սպանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պենտագոնի հաղորդագրությունը:
«Ամերիկյան ավիահարվածների արդյունքում Արաբական թերակղզու տարածքում, Եմենում նոյեմբերի 20-ին «Ալ-Քաիդայի» հինգ գրոհային է սպանվել», - ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, սպանվել է ահաբեկչական ցանցի՝ Արաբական թերակղզում գործող թևի առաջնորդ Ալ-Ալդանին, նրա օգնական Աբու ալ-Սանանին և ևս երեք գրոհային: