Պանդան վախեցրել է իր երկու ցեղակիցներին՝ ընկնելով նրանց գլխին (տեսանյութ)
Չինական Չենդու քաղաքում պանդան վախեցրել է իր երկու ցեղակիցներին՝ ծառից ընկնելով նրանց վրա: Ինչպես գրում է РИА Новости-ն, համապատասխան տեսանյութը հրապարակել է People's Daily China պորտալի յութուբյան ալիքը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են պանդաներից երկուսը փորձում առանձնանալ ծառի տակ, սակայն նրանց անսպասելիորեն ընդհատում է երրորդը: Միջադեպից հետո բոլոր երեքն էլ տարվում են ծառից պոկված ճյուղի հետ խաղով:
Չենդուի արգելոցի աշխատակիցները մշտապես նկարահանում և վերահսկում են պանդաների կյանքը և հաճախ հրապարակում են նրանց մասնակցությամբ զավեշտալի տեսանյութերը համացանցում: