Թուրքիայում ձերբակալել են ցուցադրության կազմակերպչին, որի ժամանակ սպանվել էր դեսպան Կառլովը
Անկարայում ձերբակալվել է ֆոտոցուադրության կազմակերպիչը, որի ժամանակ սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրին, Մուստաֆա Թիմուր Օզքանը մեղադրվում է սպանությանը մասնակից լինելու մեջ: Իրավապահ մարմնի աղբյուրի տվյալներով՝ Օզքանին հարցաքննության են տարել Անկարայի դատախազություն, որը նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ կանխամտածված սպանության կազմակերպման և մասնակցության համար: Դատախազության առաջադրած մեղադրանքից հետո թուրքական մայրաքաղաքի դատարանը որոշում է կայացրել նրան ձերբակալելու մասին:
Հիշեցնենք, որ Կառլովին կրակել են 2016-ի դեկտեմբերի 19-ին Անկարայում ցուցադրության ժամանակ ելույթ ունենալիս:
Ավելի վաղ Կառլովի սպանության գործով 4 մարդ էր ձերբակալվել, որոնց թվում երեք նախկին ոստիկան է եղել, ինչպես նաև Guru Medya հրատարակչական խմբի ղեկավար Հայրեդին Այդինբաշը: