Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, որ հոկտեմբեր ամսին Ֆրանսիայում աշխարհի գավաթի խաղարկման փուլում վնասվածք էր ստացել, որի պատճառով ոչ միայն կիսատ էր թողել մասնակցությունը, այլեւ չէր կարողացել այնտեղից մեկնել Կանադա, Երեւան վերադառնալով բուժ ստուգում է անցել: Էդգարի մարզիչ, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Բժիշկները դիագնոզեցին ձախ ոտքի մկանային ճողվածք եւ …