Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Հրապարակ». ՀՀԿ-ն որոշում ունի, որը կհրապարակի այսօր

«Այսօր տեղի կունենա Ընտրա­կան օրենսգրքի բարեփո­խումների հանձնաժողովի հերթական նիստը՝ խորհրդարա­նական ձևաչափով:


Հիշեցնենք, որ խորհրդարանական չորս ուժերից բաղկացած աշխատանքային խումբ է ձևավորվել, որը կառավարական հանձնաժողովին զուգընթաց նիստեր է անում, քննարկումներ անցկաց­նում, որի ընթացքում ամեն ուժ իր առաջարկներն ու պատկերացում­ներն է ներկայացնում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ: Բայց կառավարությունը կարծես որոշել է հաշվի չնստել ԱԺ աշխատանքային խմբի հետ և իր սեփական նախագիծը բերել ԱԺ՝ ներ­կայացնելու այդ նույն ուժերի դատին: Նախորդ նիստերից մեկում կառավա­րության հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի քամահրական պահվածքից հետո խորհրդարանա­կանները քիչ էր մնում դադարեցնեին հետագա քննարկումները, ուստի ԱԺ եկավ կառավարական հանձնաժողո­վի նախագահ Արարատ Միրզոյանն ու փորձեց Դանիելի թույլ տված կիքսերն ուղղել: Ի վերջո, եկան այն որոշման, որ կձգտեն ներկայացնել մեկ ընդհանուր՝ կոնսենսուսային նա­խագիծ, այլ ոչ թե կառավարությունը հին իշխանությունների «դեմոկրա­տական» մեթոդներով ինչ ուզի՝ բրթի ու անցկացնի ԱԺ-ում: Բայց այս մա­սով դեռ հստակ ու վերջնական որո­շում չկա: Ամեն դեպքում Արարատ Միրզոյանը, որը նախորդ նիստին ավելի շատ հաշտարարի դիրքերից էր հանդես գալիս ու առաջին անգամ էր մասնակցում այդ նիստին, ասաց, որ իրենք հաշվի են առնում բոլորի կարծիքը, այդ թվում՝ ԱԺ ուժերի, բայց հաստատ չնշեց՝ պարտադիր է, որ կոնսենսուսով անցնի նախագիծը, թե ոչ՝ ընդամենը ձգտում կա այդ ուղ­ղությամբ:


Ի դեպ, Դանիել Իոաննիսյանի՝ նախորդ նիստի ժամանակ ինքնավս­տահ և վերամբարձ կեցվածքը, երբ պատգամավորներին խորհուրդ էր տվել իրենց հետ «բազարի» մեջ չմտնել, իրականում իր պատճառ­ներն ունի: Մենք տեղեկացանք, որ նիստից առաջ Դանիելը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն էլ վստահեցրել է, որ ինչ նախագիծ էլ լինի, ԱԺ-ն կընդունի, և ՀՀԿ-ն ցա­նկացած դեպքում կողմ կքվեարկի: Սա «դուխավորել» է Դանիելին ու առիթ տվել նման ելույթի՝ վրդովեց­նելով պատգամավորներին:

Այսօրվա նիստի օրակարգա­յին հիմնական հարցը լինելու է ընտրական համակարգի մոդելի քն­նարկումը: Նոր իշխանությունները որոշել են իսպառ հրաժարվել ՀՀԿ-ի «մոգոնած» խիստ վտանգավոր ու մերժելի ռեյտինգային համակար­գից՝ նախընտրելով փակ ցուցակնե­րով համամասնական տարբերակը, երբ ընտրողը միայն քաղաքական ուժին է ձայն տալու: Ռեյտինգայինը, հիշեցնենք, ՀՀԿ-ի վերջին մանիպուլյացիոն «սխրանքն» էր՝ հանուն վերարտադրության, որից դժգոհ էին նաև ՀՀԿ-ի ներսում, հիմնակա­նում «գլադիատորների» վերածված ռեյտինգային թեկնածուները, որոնց Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ի «ուղեղ­ներն» ուղղակի քաշեցին: Նրանք մինչև հիմա հոգու խորքում, երբեմն էլ՝ բացահայտ, հայհոյում են գործող Ընտրական օրենսգիրքն ու ռեյտինգային համակարգը հորինողներին: Համակարգ, որի արդյունքում մեծ փողեր ծախսեցին, բայց շատերը չանցած խորհրդարան՝ միայն ՀՀԿ-ն շահեց դրանից»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *