Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Ժամանակ». Մանիպուլյացիոն գործոնները չեզոքացնելու համար է պետք ՀՀ-ԵՄ հարա­բերության վերափոխումն ու համապատասխանեցումը ՀՀ նոր իրավիճակին

«Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ զրույցում, արձագանքելով եվրոպական քաղաքականության մասին Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այ­ցի ընթացքում արած հայտա­րարությանը, ակնարկել է, որ Եվրամիությունը Հայաստանից է սպասում քաղաքակա­նության փոփոխություն՝ ըստ այդմ՝ դրան արձագանքելու համար:


Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Եվրամիությունը, ի տարբերություն նախորդ իշխանու­թյան հետ հարաբերության ծավալի, նոր իշխանության քաղաքականության դեպքում չի փոխելու իր քաղաքակա­նության բովանդակությունն ու ծավալը, ապա թող նվազեցնի Հայաստանում տեղի ունեցած փոփոխության հանդեպ ոգևորության տոնայնությունը:


Դեսպան Սվիտալսկին ասում է, թե իրենք Հայաստանից են սպասում փոփոխություն, սպասում են գաղափարներ նոր իշխանությունից: Դեսպա­նի դիտարկումը, անշուշտ, տեղին է՝ Հայաստանը պետք է առավել առարկայորեն ներ­կայացնի Բրյուսելին, թե ինչ փոփոխություն է ակնկալում, ինչ տեսքով, ինչ ծավալով, բո­վանդակային ինչ ուղղություն­ներով: Ներկայացրե՞լ է այդ ամենը Բրյուսել այցի և հան­դիպումների ընթացքում Նիկոլ Փաշինյանը, թե ոչ՝ դեռ պարզ չէ: Այդ հարցը, սակայն, կարևոր է և ունի պարզաբանման կարիք, որպեսզի Հայաստան- ԵՄ հարաբերությունը չդառնա թյուրըմբռնման զոհ, առավել ևս, որ առանց այդ էլ այդ հա­րաբերությունն արժանացել ու արժանանում է տարբեր մանիպուլյացիոն հարվածների:


Սակայն մյուս կողմից՝ հենց մանիպուլյացիոն գործոնները չեզոքացնելու և նվազագույնի հասցնելու համար է անհրա­ժեշտ Հայաստան-ԵՄ հարա­բերության վերափոխումն ու համապատասխանեցումը Հայաստանում ստեղծված նոր իրավիճակին: Եվ այդ առումով արդեն պետք է նկատել, որ այդ հարաբերությունն ունի երկու կողմ՝ Հայաստան ու Եվրամիու­թյուն: Եվ ներկայումս ակնհայտ է, որ կողմերից մեկն առնվազն մի քանի քայլի մասով կատա­րել է էական փոփոխություն: Խոսքը Հայաստանի թավշյա, ժողովրդավարական հեղափո­խության մասին է: Ըստ այդմ՝ առաջանում է Եվրամիության արձագանքի հարցը՝ որպես մյուս կողմ:


Այստեղ է խնդիրը, և Հայաս­տանից սպասվող գաղափար­ներից առաջ պետք է հնչեցնել թերևս մեկ այլ հարց՝ իսկ Եվ­րամիությունն ուզո՞ւմ է Հայաս­տանի հետ հարաբերության մասով ավելին, թե՞ այն, ինչ պայմանավորվել էին նախկին իշխանության հետ, ԵՄ-ին լիո­վին բավարարում է և ավելիի հավես, ցանկություն, ժամա­նակ, միջոց, կամք կամ պա­տասխանատվություն Եվրա­միությունը չունի»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *