Միլիարդատեր Ջեֆ Բեզոսը $150 մլրդ կարողությամբ դարձել է ժամանակակից պատմության ամենահարուստ մարդը
Ամերիկյան Amazon առցանց խանութի հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը դարձել է ժամանակակից պատմության ամենահարուստ մարդը, տեղեկացնում է Bloomberg-ը:
Հուլիսի 16-ի դրությամբ նրա կարողությունը գերազանցել է 150 մլրդ դոլարի շեմը: Հետաքրքրական է, որ միայն ընթացիկ տարում ամերիկացու կարողությունն ավելացել է 52 մլրդ դոլարով:
Նշվում է, որ Բեզոսին հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, որը տարիներ շարունակ Forbes ամսագրի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդն էր: Հայտնի է, որ Գեյթսն այժմ ունի 95.3 մլրդ դոլար:
Մինչդեռ ամենահարուստների լավագույն եռյակը եզրափակում է ներդրող Ուորեն Բաֆեթը՝ 83 մլրդ դոլարով: