Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մշակույթի նախարարությունը «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի տնօրինությանը նախազգուշացրել է անթույլատրելի քայլերի հետևանքների մասին

ՀՀ Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության Խնձորեսկ գյուղատեղիի տարածքում «Հին Խնձո­րեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» շրջանակում իրականացվող աշխատանքների վերահսկման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության մասնագետները պարբերաբար հանդիպում-քննարկումներ են ունենում ծրագրի նախաձեռնողների հետ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Ըստ նրանց՝ ծրագրի նախաձեռնողները տեղեկացվել են, որ ծրագրի շրջանակում պատմա­մշակութային անշարժ հուշարձանների ամրակայմանը, վերականգնմանը և նորոգմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ գիտա­նախագծային փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ է ներկայացնել բնագավառի լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Նախարարությունն առաջարկել է աշխատանքներն իրականացնել փուլային տարբերակով, որպեսզի ապահովվի դրանց վերահսկելիությունը:

ՀՀ մշակույթի նախարարությունը «Հին Խնձորեսկ» 2018-2025 թվականների ներդրումային ծրագրի» տնօրինությանը նախազգուշացրել է նախարարության շրջանցմամբ կամ անտեսմամբ հավանական քայլերի անթույլատրելիության և դրանց համար օրենսդրական պատասխանատվության մասին: Նախարարությունը տեղեկացնում է, որ տիրապետում է օրենքի գերակայությունն ապահովող էապես ազդեցիկ և կիրառելի լծակների: 

Ինչ վերաբերում է տարածքում տնտեսվարող այլ սուբյեկտների կողմից իրականացվող գործունեությանը՝ ապօրինի շինարարություն, ընտանի կենդանիների բուծում և այլն, դրանք սահմանված կարգով դադարեցվել են, տարածքում սահմանվել է խիստ հսկողություն. նախարարության տարածքային և մարզային համապատասխան կառույցները, իրավապահների հետ համագործակցելով, հետևում են օրինականության պահպանմանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *