Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թրամփը ցույց տվեց, որ ավելի շատ վստահում է ՊԱԿ-ի նախկին գործակալին, քան ԱՄՆ-ի հետախուզությանը. The Guardian-ի վերլուծականը

Բրիտանական Тhe Guardian պարբերականն անդրադարձել է վերջին երկու օրվա, թերևս, ամենաշատ քննարկված քաղաքական թեմային՝ Պուտին-Թրամփ հանդիպմանը, որի ժամանակ երկու պետությունների ղեկավարներն ավելի քան 2 ժամ տևողությամբ առանձնազրույց են ունեցել:

Պարբերականի դիվանագիտական վերլուծությունների բաժնի խմբագիր Պատրիկ Վինտուրը նկատում է, որ «ԱՄՆ նախագահ Թրամփը Եվրոպայից Հելսինկի էր ժամանել մեղայականով»: Նա հիշեցնում է Թրամփի՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ արած հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները «դեռ երբեք այսքան վատ չէին եղել» և որ «դա Միացյալ Նահանգների բազմամյա անխելքության ու հիմարության հետևանք է»:

«Այս նախադասությամբ Թրամփը Պուտինին արդարացրեց նախորդ տասնամյակում ցուցաբերած վարքի համար՝ մեղքը բարդելով ԱՄՆ-ի ուսերին: Փաստացի Թրամփը Հելսինկի գնաց իր երկրի անունից մեղայականով»,-գրում է Վինտուրը:

Հոդվածագիրն ուշագրավ է համարում նաև այն հանգամանքը, որ ԱՄՆ նախագահը չպահեց իր խոստումն ու ռուս պաշտոնակցի հետ քննարկելիք թեմաները նշելու ժամանակ ոչ մի խոսք չասաց Ռուսաստանի՝ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին հավանական միջամտության ու Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Բայց օրեր առաջ Թրամփը խոստացել էր, որ այս երկու հարցերն անպայման քննարկվելու են հելսինկյան դեմառդեմ հանդիպման ժամանակ:

«Իրենց համատեղ 45 րոպեանոց մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը զիջեց Պուտինին՝ թույլ տալով նրան անել բացման հայտարարությունը՝ դեմառդեմ հանդիպման արդյունքների ամփոփումը»,-նկատում է Վինտուրը:

Հեղինակի համար զարմանալի է այն փաստը, որ ԱՄՆ նախագահը հլու-հնազանդության աստիճանի հասնող հարգալից տոնով է խոսում Պուտինի ու Ռուսաստանի մասին, և դա խիստ հակադրվում է ՆԱՏՕ-ի, եվրոպական դաշնակիցների հասցեին հնչող վիրավորանքներին:

Բացի այդ, Վինտուրը գտնում է, որ Թրամփի՝ Հելսինկիում Պուտինի նկատմամբ պահվածքն ամենամեծ հարվածն էր հատկապես Մեծ Բրիտանիայի համար: Հայտնի է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը 1945թ. ի վեր ամենամտերիմ դաշնակիցներն են, մինչդեռ Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանը վերջին շրջանում խիստ բարդ ու լարված հարաբերություններ ունեն:

«ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերությունները հիմնված են պատմության թելադրանքով ստեղծված հավատարմության, հետախուզական ոլորտում ակտիվ համագործակցության վրա: Սակայն Լոնդոնն այժմ պետք է ընդունի այն փաստը, որ ԱՄՆ նախագահն ավելի շատ պատրաստակամ է վստահել ՊԱԿ-ի (КГБ) նախկին գործակալին, քան սեփական երկրի հետախուզությանը»,-գրում է Վինտուրը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՄՆ հետախուզությունը պնդում է Մոսկվայի՝ ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին միջամտելու հարցում, մինչդեռ Թրամփը հրաժարվում է ընդունել դա:

«Ի վերջո, Թրամփն արեց մի սպանիչ արտահայտություն, որը հավանաբար սարսուռ առաջացրեց արևմտյան բոլոր հետախուզական գործակալություններում: Նրա ասածը հետևյալն էր. «Ես խոսեցի նախագահ Պուտինի հետ, և նա ասաց, որ Ռուսաստանը կապ չունի: Եվ ես իրոք դրա համար (Մոսկվայի միջամտության- tert.am) պատճառ չեմ տեսնում»,-նախագահի խոսքը մեջբերում է հեղինակը:

Վինտուրն իր անդրադարձն ավարտում է այն եզրահանգմամբ, որ Թրամփի դաշնակիցն ամենևին էլ չի գտնվում Եվրոպայի արևմուտքում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *