Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Երիտասարդներից որևէ մեկը պետք է շարունակի այն գործը, որը սկսել եմ. Կարեն Աղամյան

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան Ստեղծագործական միությունների աշխատանքներին և շեշտեցին, որ իրենք պետական բյուջեից ֆինանսավորում չեն ստանում, ինքնաբավ են:

Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ լարվածություն ստեղծվեց, երբ ժամանակակից գրողների հրատարակման աջակցության ծրագիրը 90 տոկոսով փակվեց, և այդ խնդիրը նոր նախարարին ներկայացրել են: «Վերջին երկուսուկես տարում գիր անվամբ ինչ ծրագիր, հիմնարկ կար կա՛մ փակվեց, կա՛մ տեղահանվեց»,-ասաց նա և օրինակ բերեց, որ գրքի և հրատարակչության կենտրոնն առանց քննարկումների հանվեց:

«Գիր բառի հանդեպ դրսևորվեց անհասկանալի մի ժխտողական վերաբերմունք, երևի նրանից է, որ շատ պաշտոնյաներ փոքր տարիքից գիրք չեն կարդացել»,-ասաց նա: Նա նշեց, որ միությունն որոշակի սոցիալական հարցերում  աջակցություն ներկայացնում է:

Ըստ Էդվարդ Միլիտոնյանի՝ Հայաստանում ապրող հայ գրողի հանդեպ վերաբերմունքը և դրսում ապրող հայ գրողի հանդեպ վերաբերմունքը այլ  է, և Հայաստանում ապրողին թերագնահատում են:

Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերի խնդիրներին, Կարեն Աղամյանը վստահեցրեց, որ որևէ անթույլատրելի քայլ չի արվել: «Ինչ-որ մեկը, եթե վատաբանում է, «կլաուզ» է անում, պետք է ապացույցներ ուզել»,-ասաց նա:

Անդրադառնալով իր կառավարումից դժգոհողներին՝ Կարեն Աղամյանն ասաց, որ իր դեմ բողոքողները 10- 15 հոգի էին, և ինքն այդ ժամանակ քաղաքում չի եղել, սակայն վերադառնալուց հետո  հանդիպել է նրանց, սակայն նրան ստույգ բան չեն ասել, այլ պնդել են հեռանալ, այնինչ ինքն 80 տոկոսից ավելի ձայն է ստացել: «Ինչն էր բողոքը, պարզ չէ»,-ասաց նա:

Նա նշեց, որ դեռ 5 տարի առաջ որոշել էր չառաջադրել իր թեկնածությունը համագումարին, սակայն իր անձի դեմ հերյուրանքներ եղան, և որոշեց առաջադրվել՝ ստանալով 80 տոկոս ձայն: Հաջորդ ընտրությունն աշնանն է, և նա գտնում է, որ երիտասարդներից որևէ մեկը պետք է շարունակի այն գործը, որը սկսել է:

Կարեն Աղամյանը ներկայացրեց իր՝ 20 տարիների աշխատանքը և նշեց, որ նախկինում չկային այն դահլիճները, որոնք այսօր կան: «Ես պահպանել եմ, ինչ որ կար, մի բան էլ ավելացրել եմ: Միակ նոր մշակութային շենքը, որ անկախ Հայաստանում կառուցվել է, նկարիչների միության ցուցասրահն է, որևէ մեկը չի ուզում նկատել»,-ասաց նա և նշեց, որ իրեն ոչ մեկը չի նշանակել, ոչ մեկն էլ չի կարող իրեն հեռացնել:

Նա համաձայնեց, որ իսկապես շատ է աշխատել այս պաշտոնում, թեև կանոնադրության ոչ մի խախտում չի եղել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *