Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վտանգ կա նաև, որ ՀՀ խոշոր մարզերի ներկայացուցիչները կհայտնվեն ԱԺ-ում, իսկ փոքրերն այդ հնարավորությունը չեն ունենա. Դ. Հարությունյան

Ընտրական կարգի գործող մոդելի թերությունը, կարծում եմ, այն է, որ երբ քաղաքական ուժերը դեռևս երկրում կայացած չեն և քաղաքական ուժերի կայացման փուլն է ընթանում, ապա անձի հայտնի լինելը կարող է ասոցացվել քաղաքական ուժերի հետ:

Այսօր ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստին նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:

«Օրինակ, եթե վերցնենք պայմանական որևէ մի մարզիկի կամ մշակույթի գործչի, որը ակտիվ քաղաքական գործիչ չէ, բայց ունի կուսակցական պատկանելություն, ու նրան ընդգրկենք ցուցակում, դրանով կուսակցությունը որոշակի ձայն կբերի: Սա նաև դրական կողմ ունի, քանի որ հենց այդ մարդիկ են, որ ձևավորում են կուսակցության դեմքը»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իրենց կուսակցության դիրքորոշումն ընտրական կարգի հետ կապված: Նա, անդրադառնալով առաջարկվելիք փոփոխություններին՝ մասնավորապես փակ համամասնական ցուցակներին, նկատեց, որ այդ պարագայում կունենանք գերկենտրոնացում մայրաքաղաքում:

«Այս դեպքում, որպես կանոն, մարզերից մենք չենք ունենում կուսակցության ներկայացուցիչներ, ինչը Հայաստանի պարագայում ունի իր թերությունը»,- շեշտեց Դավիթ Հարությունյանը:

Արդարադատության նախկին նախարարը, խոսելով քաղաքական մյուս ուժերի առաջարկների մասին, շարունակեց պնդել, որ իրենք հակված են բաց ցուցակներ ունենալու մտքին. «Եկեք ունենաք բաց ցուցակներ, ժողովուրդն էլ իր ընտրաքվեով ցույց տա այս կամ գործչի հանդեպ իր վերաբերմունքը: Սա զերծ է մի թերությունից, երբ կուսակցության վերնախավը չի որոշում, թե որ թեկնածուն կարող է անցնել, որը՝ ոչ: Ինչ վերաբերում է Դաշնակցության այն առաջարկին, թե եկեք բաց ցուցակներով համապետական ընտրակարգի անցնենք, ապա այստեղ էլ խնդիր ենք ունենալու հաշվարկի հետ: Կարող է 100 թեկնածու լինել գրանցված ու 10 ուժ, ապա այդ դեպքում ընտրողը պետք է լրացնի 1000 բջջանի մի աղյուսակ, ինչն ինքնին բարդ է»,- շարունակեց Հարությունյանը:

Ինչ վերաբերում է «մարզային քվոտայի» առաջարկին, ՀՀԿ անդամը շեշտեց, որ խնդիր է առաջանում, քանի որ կրկին բախվում են հանգամանքին, որ կուսակցությանն է որոշում, ոչ թե ընտրողը, թե ով պետք է ներկայացնի մարզը: Բացի այդ, նա հավելեց, որ մարզում հաշվառված լինելը դեռ չի նշանակում, թե տվյալ թեկնածուն ներկայացնում է մարզը:

«Վտանգ կա նաև, որ ՀՀ խոշոր մարզերի ներկայացուցիչները կհայտնվեն խորհրդարանում, իսկ փոքրերն այդ հնարավորությունը չեն ունենա»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *