Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մեկնարկել է Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անդամակցության հայտերի ընդունման գործընթացը

ՀՀ կառավարության հուլիսի 10-ի նիստում ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկումն ապահովող  «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Վերոհիշյալ որոշման համաձայն՝ մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվի Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը, որում ընդգրկվելու են նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից։ Անդամագրվելու հայտ կարող են ներկայացնել առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում  գործունեություն ծավալող կազմակերպությունները։ Այդ կապակցությամբ կոչ ենք անում ոլորտում աշխատող կառույցներին մինչև հունիսի 29-ը ներառյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել թեկնածություն՝ խորհրդի կազմում ընդգրկելու նպատակով։

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ info@mlsa.am  հասցեին՝ որպես վերնագիր նշելով Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ բառակապակցությունը։ Անհրաժեշտ է նամակում ամփոփ ներկայացնել կազմակերպությունը, կառույցի կողմից ներկայացվող թեկնածուին և կոնտակտային տվյալներ՝ կցելով նաև ՀԿ-ի կանոնադրությունը։  Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվելու է առավել փորձաշատ կառույցներին։ Մանրամասների համար կարող եք զանգահարել ԱՍՀՆ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժին 56-53-21 հեռախոսահամարով։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *