Մեծ Բրիտանիայում տղա աշակերտները շոգի պատճառով կիսաշրջազգեստով են դպրոց գնացել
Բրիտանական Չեշիր կոմսության դպրոցներից մեկում արական սեռի աշակերտները կիսաշրջազգեստով են դասի գնացել, քանի որ տնօրինությունը նրանց արգելել է շոգի պատճառով տաբատի փոխարեն կիսատաբատ (շորտեր) կրել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Փոյնթոն ավագ դպրոցում:
Տղաները վերցրել են աշակերտուհիների կիսաշրջազգեստներն ու, այդպիսով, մարտահրավեր նետել կիսատաբատ կրելն արգելած տնօրինությանը:
Նշվում է, որ 13-14 տարեկան 9 տղաներն այժմ պահանջում են, որ աշակերտների համազգեստի հարցը վերանայվի ու արական սեռի ներկայացուցիչներին թույլ տրվի շոգ եղանակին կիսատաբատով դպրոց գնալ: