Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մալիշկայի համայնքապետին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հուլիսի 17-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հուլիսի 14-ի որոշման դեմ:

Հիշեցնենք, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ յուրացում կատարելու, թեկնածուի կողմից միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու, ընտրողների կողմից թեկնածուի օգտին քվեարկելու համար կաշառք ստանալու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2018թ. հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 1-ին վարչության 2-րդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար քննչական ենթակայությամբ ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրված պատգամավորի թեկնածուի օգտին 1.300 կողմ քվե ապահովելու նպատակով ՀՀ Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մ. Մովսիսյանը, լինելով պատգամավորի թեկնածուի Մալիշկա համայնքում գտնվող նախընտրական շտաբի ղեկավարը, ընտրողներին ընտրակաշառքներ բաժանելու համար ստացել է 13.000.000 ՀՀ դրամ գումար և մեկ ձայնի համար 10.000-ական ՀՀ դրամ ընտրակաշառքներ է բաժանել համայնքի բնակիչներին: Մ. Մովսիսյանն ապահովել է 800 քվե և ըստ պայմանավորվածության՝ վերադարձրել է մնացած 500 քվեների համար հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը՝ այդպիսով օժանդակելով ընտրակաշառք բաժանել: 

2018թ. հուլիսի 13-ին Մ. Մովսիսյանը ձերբակալվել է, մեկ օր անց նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար:

2018թ. հուլիսի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան միջնորդությունը է ներկայացվել Մ. Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը մերժվել է՝ կալանավորման հիմքերի անբավարարության պատճառաբանությամբ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի այս որոշման դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որն ընդունվել է վարույթ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *