Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՄԸՄ-ն արդեն մեկ դար չի շեղվել իր հիմնական առաքելությունից. հոմենեթմենականները 100-ամյակը նշելու են հայրենիքում

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ) արդեն հարյուր տարի հավատարիմ է մնում իր առջև ի սկզբանե դրված առաքելությանը՝ հայ երիտասարդների առողջ միտքն առողջ մարմնի մեջ պահել: Շուրջ 3 000 հոմենեթմենականներ ժամանել են Հայաստան՝ հայրենիքում նշելու միության 100-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը 100-ամյակի միջոցառումների մասին խոսեց ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ ԳառնիկՄկրտիչյանը:

«Երիտասարդական միակ կազմակերպությունն ենք սփյուռքում, որն ունի շուրջ 28 000 անդամ: Աշխարհով մեկ ունենք 110 մասնաճյուղ: Նպատակը հայ երիտասարդների առողջ միտքը առողջ մարմնի մեջ պահելն է: 100 տարվա մեջ ոչ մի բան չի փոխվել այս առումով: Սփյուռքում ապրող երիտասարդներին միմյանց միավորելու դերակատարությունը ևս մեծ է: Սփյուռքը կարիք ունի հայապահպանության: Հետևաբար, այդ աշխատանքի մեջ այդ դերակատարությունը ևս ունենք»,-ասել է Մկրտիչյանը:

Անդրադառնալով հայրենիքում անցկացվող միջոցառումներին՝ նա առանձացրել է դրանցից մի քանիսը: Հոմենեթմենականներն իրենց հիմնադիրների գերեզմանին վառված ջահերը կմիացնեն անմար կրակին Ցեղասպանության հուշահամալիրում: Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գրեթե մեկ շաբաթ կներկայացվեն թանկարժեք իրեր, որոնք կպատմեն հոմենեթմենների 100 տարվա պատմությունը: Այդ իրերը Հայաստան են բերվել Բերյութի իրենց թանգարանից:

Հոմենեթմենականները բազմաթիվ այցելություններ կունենան: Հարգանքի տուրք կմատուցեն Եռաբլուրում: Կմեկնեն նաև Գյումրի, որտեղ Վահան Չերազի անունը կրող փողոցի մուտքում կկատարեն նրա արձանի բացումը: Երևանի Ազատության հրապարակից շքերթ կկազմակերպվի: Իսկ հուլիսի 24-ին Օպերայի դահլիճում պաշտոնական հանդիսություն կլինի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Հոմենեթմենականները նաև գիտաժողով կանցկացնեն:

Գառնիկ Մկրտիչյանը հոմենեթմենականներին մի մեծ ընտանիք է համարում: «Միության երիտասարդները ոչ միայն ֆուտբոլ, բասկետբոլ խաղալու են գալիս, այլ նաև միավորվելու»,-նշել է նա:

Մկրտիչյանը նշում է՝ միությունը հիմնադրվել է Պոլսում, սակայն ներկայում այնտեղ մասնաճյուղ չունեն: Շատ կուզեն այնտեղ նորից վերակազմավորվել, սակայն քաղաքական պայմանները թույլ չեն տալիս: Իսկ Սիրիան միության բաբախող սիրտն է համարում, որտեղ, չնայած քաղաքական իրավիճակին, դեռ գործում է 5 մասնաճյուղ: 

ՀՄԸՄ-ն հիմնվել է 1918 թ. նոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»: Ունի մասնաճյուղեր ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում։ Հայ մարմնակրթական ընդհանուր միություն ստեղծելու գաղափարի հեղինակը Շավարշ Քրիսյանն է: Հիմնադրման օրվանից ի վեր Հ.Մ.Ը.Մ.-ը մեծ ուշադրություն էր հատկացնում որբահավաք աշխատանքներին և օգնություն ցուցաբերում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականներին։ Եղեռնից հետո Օսմանյան կայսրության ողջ տարածքում հայկական և օտարերկրյա կազմակերպությունների կողմից ստեղծվեցին բազմաթիվ որբանոցներ։ Այս կազմակերպությունների շնորհիվ ցեղասպանություն վերապրած հայ մանուկներն ապահով հանգրվան գտան։ Ներկայում այն գործում է մարզական և սկաուտական թևերով:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *