ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ տարվող բանակցությունները․ Կուրց
Եվրամիությունը պետք է անհապաղ դադարեցնի Թուրքիայի հետ եվրաինտեգրման շուրջ տարվող բանակցությունները։ Նման հայտարություն է արել Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը, գրում է «Բիրգյուն» պարբերականը։
«Բանակցությունները պետք է անմիջապես դադարեցվեն։ Վերջին տարիներին Թուրքիան արագորեն հեռանում է Եվրոպայից ու եվրոպական արժեքներից»,- ասել է Կուրցը՝ շեշտելով, որ հարկավոր է, ամեն դեպքում, Թուրքիայի հետ համագործակցության եզրեր փնտրել։
«Մենք՝ որպես հարևաններ, պետք է կենտրոնանանք համագործակցության այլ տարբերակներ գտնելու վրա», - նշել է Ավստրիայի կանցլերը։
Ավելի վաղ Կուրցը դատապարտել էր Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունները և կոչ էր արել ԵՄ-ին դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները։