Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ա. Փամբուխչյանն Արարատի ուղևորներին և ուղևորափոխադրողներին խոստացել է, որ գերծանրաբեռնվածության խնդիրը լուծում կստանա

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հուլիսի 17-ին հանդիպել է Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների և այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղևորների հետ։

Նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը նշել է, որ ուղևորափոխադրումների ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով աշխատանքներ են ընթանում «Միասնական երթուղային ցանց» ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտով։ Սակայն որոշ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան, որոնք շուտափույթ լուծում են պահանջում։

Ուստի, նման ձևաչափով հանդիպումները նպատակ ունեն բարձրաձայնելու բոլոր կողմերի փաստարկները, առաջարկները և կոնկրետ լուծումներ գտնել։

Ուղևորների վրդովմունքի հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների գերծանրաբեռնվածությունն է, անհարկի կանգառները, վարորդների անբարեխիղճ վերաբերմունքը և այլն։

Նրանք առաջարկում են երթուղիների սպասարկման ճկուն գրաֆիկ սահմանել, ըստ այդմ՝ առավոտյան և երեկոյան Երևանից Արարատ և հակառակ ուղղությամբ երթուղիները սպասարկել ոչ թե մեկ, այլ կեսժամյա միջակայքով։ Կամ էլ՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավտոբուսային երթուղիներն էլ աշխատեն սահմանված ժամանակացույցին համապատասխան, հնարավորության դեպքում ակտիվացվի երկաթուղային տրանսպորտի աշխատանքը և այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ խնդիրների մի մասը քայլ առ քայլ լուծում կստանա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, իսկ ամբողջությամբ՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *