Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հաշվարկվել է շուրջ 5 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. հուլիսի 9-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 24 իրավախախտում, 4-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 350.000  ՀՀ դրամի վարչական տուգանք:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից, վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 5.352.450 ՀՀ դրամ:   

Մասնավորապես`   

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 16 դեպք:  Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 5.090.450 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 բալենի, 3 հացենի, 7 կաղնի, 18 հաճարենի, 23 բոխի) հաշվարկվել է 3.592.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (6.2 խմ)՝ 116.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 կաղնի, 6 բոխի, 1 հաճարենի) հաշվարկվել է 531.840 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10 դեպքով (32.93 խմ)՝ 727.610 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Սյունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 հացենի, 2 թխկի, 12 բոխի) հաշվարկվել է 122.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 6 դեպք:

ՀՀ Տավուշի մարզ` ապօրինի որսի 1 դեպքով (5 անտառային աղավնի, 3 չիլ կաքավ, 1 նապաստակ, 1 քարակաքավ, 1 կասպիական սև ագռավ) հաշվարկվել է 68.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 3 դեպքով (70 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 140.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

ՀՀ Գեղարքունիքի մարզ` ապօրինի արածեցման 2 դեպքով (27 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ) հաշվարկվել է 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝

ՀՀ Շիրակի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի խճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: 

 ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ առանց համապատասխան փորձաքննական եզրակացության շինարարություն կատարելու 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամ վարչական տուգանք:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *