Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հրաչյա Ռոստոմյանը ԱԻՆ Երևանի վարչությունում կայացած խորհրդակցությանը հայտարարել է, որ բարձրացված հարցերի մեծ մասը շուտափույթ լուծում կստանա

Հուլիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոսոտոմյանն այցելեց ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչություն: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Հարությունյանն ԱԻ նախարարին ներկայացրեց մայրաքաղաքի փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը, շինության պայմաններն, իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անձնակազմի պատրաստվածությունը:

Երևան քաղաքի փրկարարական վարչություն կատարած այցի ընթացքում ԱԻ նախարար Ռոստոմյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար անձնակազմերը:

Օրակարգում դրված էր հիմնականում մայրաքաղաքի ջոկատների շենք-շինությունների, կենցաղային պայմանների, անձնակազմի՝ համազգեստով ապահովմանը և համալրմանն ու տեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցերը: Մասնավորապես, քննարկվեցին ջոկատներում փրփրանյութի չափաքանակին, հրշեջ մեքենաների վառելանյութին, անձնակազմի հաստիքների բավարարությանը, կենցաղային պայմաններին, տեխնիկայի արդիականացմանը և վերազինմանը վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց 2 շաբաթյա ժամկետում տեղեկատվություն և առաջարկություն ներկայացնել Երևանի վարչական շրջանների բաժինների և հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարար վիճակում գտնվող շենք-շինությունների մասին:

Հանդիպմանը նախարար Ռոստոմյանը նշեց, որ բարձրացված հարցերի մեծ մասը շուտափույթ լուծում կստանա: Նախարարը հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին հորդորեց խնդիրների առկայության դեպքում անմիջապես դիմել համապատասխան ստորաբաժանումներին: Անձնակազմի համալրման առումով նախարարը խստագույնս հանձնարարեց առաջնորդվել միայն արդարության սկզբունքով, և արժանի սպաներին ժամանակին ներկայացնել հերթական կոչման և պաշտոնի բարձրացման: «Արժանիները պետք է խրախուսվեն, ինչպես նաև ժամանակին ներկայացվեն հերթական սպայական կոչում ստանալու: Իսկ բոլոր չարաշահումները պետք է բացառել. որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն չունենք», - նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Խորհրդակցությունից հետո Ռոստոմյանը շրջեց և ծանոթացավ նաև ԵՓՎ տարածքին կից գործող ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի գործունեությանը: Կենտրոնի սաները նկարչության, պարի և բեմականացումների միջոցով ներկայացնում են տարատեսակ աղետներին դիմակայելու առօրեական մշակույթը: Ուսուցողական ներկայացումները տարվա ընթացքում խաղարկվում են հանրապետության դպրոցներում և մանկատներում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *