Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքիայում ի վերջո վերացվում է արտակարգ դրությունը

Թուրքիայի կառավարությունն արտակարգ դրությունը չեղարկելու մասին օրինագիծն ուղարկել է խորհրդարանի նախագահի գրասենյակ՝ այն օրենսդիր մարմնի քննարկմանը ներկայացնելու և հաստատելու համար: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրանը լրագրողներին ասել է, որ արտակարգ դրությունը վերացվելու է հուլիսի 18-ին, հավելելով՝ ահաբեկչության դեմ պայքարը դրանով չի ավարտվելու:


Թուրքիայի իշխող վարչակազմն ահաբեկչության դեմ պայքար ասելով՝ առաջին հերթին նկատի ունի պայքարը ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի և նրան առնչվող կառույցների դեմ: Գյուլենին Անկարան մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:


Երեկ Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը, ելույթ ունելով Ստամբուլում անցկացված գիտաժողովում, ասել է․ «Ահաբեկչության բոլոր տեսակների, հատկապես Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ վճռական ու հետևողական պայքարը շարունակվելու է մինչև վերջ»: Նույն ելույթում նա գովաբանել է թուրք իրավապահների գործունեությունը, շեշտելով՝ հեղաշրջման փորձին ուղղակիորեն առնչվող բոլոր գործերի հետաքննությունն ավարտվել է, բացառությամբ մեկի: Դատարաններ ուղարկված այդ գործերով ցմահ ազատազրկման կամ երկարատև բանտարկության է դատապարտվել 2382 մարդ:


Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժովրդա-հանրապետական կուսակցությունն իշխանություններին պարբերաբար հորդորում էր չերկարաձգել արտակարգ դրության ժամկետը: 2016 թվականից մինչ այժմ իշխանություններն արդեն յոթ անգամ երկարաձգել են այն: Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նշում են, որ արտակարգ դրության ռեժիմն իշխանությունները որպես գործիք են օգտագործում՝ Թուրքիայում այլախոհությունը ճնշելու համար:


Վերջին անգամ Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվել էր անցած ապրիլի 18-ին: Դրանից երկու օր առաջ ԺՀԿ-ականները հանրահավաք էին անցկացրել «Մենք ժողովրդավարություն ենք ցանկանում, ոչ՝ արտակարգ դրությանը» կարգախոսով:


Անցած կիրակի լրացավ հեղաշրջման փորձի 2-րդ տարին, իսկ հեղաշրջման փորձի օրը՝ հուլիսի 15-ը, Թուրքիայում հայտարարվել է «Ժողովրդավարության և ազգային միասնության օր»: Անցած կիրակի ելույթ ունենալով Ստամբուլում անցկացված հանրահավաքում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է. «Մենք կտրեցինք ութոտնուկի շոշափուկները, որը Փենսիլվանիայի հրեշն աճեցրել է կեղծիքի, ստի ու գաղտնիության մեջ»:


Թուրքիան արդեն երկու տարի է՝ ապրում է արտակարգ դրության պայմաններում: 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից 5 օր անց, հուլիսի 20-ին, Թուրքիայում արտակարգ դրություն հայտարարվեց: Հեղաշրջմանը մասնակցելու, օժանդակելու կամ «գյուլենական» լինելու կասկածանքով իշխանությունները տասնյակ հազարավոր մարդկանց կալանավորեցին, դատապարտելով ազատազրկման կամ հեռացնելով պետական, զինվորական ու քաղաքացիական ծառայությունից:


Արևմուտքը, իրավապաշտպան խմբերը, Անկարային բազմիցս քննադատել են, պնդելով, որ հակաահաբեկչական պայքարի քողի տակ Թուրքիայի իշխանությունները հաշվեհարդար են տեսնում իրենց քննադատների հետ:


Թուրքիայում արտակարգ դրությունը վերացվում է նախագահական ու խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններից հետո, որի արդյունքում ավելի ամրապնդվեց Էրդողանի իշխանությունը: Նախագահի պաշտոնում վերընտրված Էրդողանն ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունների շնորհիվ իշխանական ավելի շատ լծակներ ու ավելի լայն լիազորություններ ստացավ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *