Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Թուրքական հատուկ ծառայություններն Ուկրաինայի տարածքից առևանգել են թուրք գործարարի ու լրագրողի․ լրատվամիջոցներ

Թուրքական հատուկ ծառայություններն Ուկրաինայի տարածքից առևանգել են թուրք գործարարի ու լրագրողի և տեղափոխել նրանց Թուրքիա, այս մասին գրում է Страна.ua-ն։

Հայտնի է, որ առևանգվածներն Օդեսայից թուրք գործարար Սալիհ Զեքի Յիղիթն ու Նիկոլաևից լրագրող Յուսուֆ Ինանն են։

Ընդ որում՝ Յիղիթին առևանգումից անմիջապես հետո տարել են Օդեսայում Թուրքիայի հյուպատոսարան, որտեղից էլ նրան տեղափոխել են հայրենիք։

Թուրքական diken.com.tr կայքը նշել է, որ Թուրքիայի հետախուզական կոմիտեն նմանատիպ գործողություն է իրականացրել նաև Ադրբեջանի տարածքում, առևանգվածները Թուրքիայում կասկածվում են ահաբեկչական խմբավորումներին (այդ թվում Թուրքիայում հեղաշրջման փորձի իրականացման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» կրոնական շարժմանը) աջակցելու և հակապետական քարոզչություն իրականացնելու համար։

Հայտնի է, որ այդ անձանց՝ Թուրքիա արտաքսման համար Ուկրաինայի տարածքում որևէ դատական որոշում չէր կայացվել։ Ավելին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը, ըստ ուկրաինաբնակ թուրք լրագրող Յունուս Էրդօղլուի, շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի իշխանություններին իրականացված գործողությունների շրջանակում իրենց աջակցելու համար։

«Ինչպե՞ս մենք կարող ենք վստահել նրանց, ովքեր համագործակցում են էրդողանական հատուկ ծառայությունների հետ», - ասել է Էրդօղլուն։ Նա նաև հայտնել է, որ թուրքական իշխանությունները հատուկ ցուցակ են կազմել՝ նշելով Ուկրաինայում բնակվող այն մարդկանց, ում պետք է առևանգել։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *