Եգիպտոսը քաղաքացիություն կտրամադրի 400.000 դոլարի դիմաց
Եգիպտոսի խորհրդարանի նոր որոշման համաձայն՝ երկրի քաղաքացիություն հնարավոր կլինի ստանալ Եգիպտոսի տնտեսությունում մոտ 400.000 դոլարի ներդրում անելու դեպքում:
Ինչպես նշում է ria.ru-ն, հատուկ ներդրումային այցագրով Եգիպտոսում 5 տարի անընդմեջ բնակվող օտարերկրացին, որը երկրի պետական գանձարանում կներդնի առնվազն 7 մլն եգիպտական ֆունտ դեպոզիտ, կկարողանա քաղաքացիություն ստանալու հարցով դիմել Ներքին գործերի նախարարություն:
Դեռևս հայտնի չէ՝ ինչպիսին է լինելու դեպոզիտի բացման մեխանիզմը, ո՛ր բանկերը կկարողանան ընդունել ներդրողների գումարները և ինչ առավելություն կտա Եգիպտոսի քաղաքացիությունը ներդրողներին:
Հայտնի է, որ Եգիպտոսն իրականացնում է տնտեսական բարեփոխումների ծրագիր: Երկիրն օտարերկրյա ներդրումների սուր կարիք ունի և փորձում է դրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել: