Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 17.07.2018թ.-ին Ա. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ոստիկանության մեկ այլ ծառայողի` Ս. Թ.-ի հետ խոչընդոտել են «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: