Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի անդամների ինքնությունը հաստատվել է գնդակահարությունից 100 տարի անց

Ռուսաստանի վերջին ցարական ընտանիքի գնդակահարության 100-րդ տարելիցի օրը՝ հուլիսի 17-ին, ՌԴ Քննչական կոմիտեի մասնագետները հաստատել են կայսր Նիկոլայ 2-րդի, նրա կնոջ ու 5 երեխաների մնացորդների իսկությունը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, նրանք անցկացրել են ԴՆԹ թեստ ու հաստատել, որ հայտնաբերված մնացորդներն իրոք պատկանում են ցարական ընտանիքի անդամներին:

Հայտնի է, որ գենետիկ թեստերն անցկացվել են Ռուս Ուղղափառ եկեղեցու ցանկությամբ, քանի որ եկեղեցին նախկինում վստահ չէր, որ հայտնաբերված մնացորդներն իրոք պատկանում են ցարական ընտանիքին:

Հավելենք, որ ցարական ընտանիքի գնդակահարությունը թույլատրվել էր Ազգային կոմիսարների խորհրդի և Կենտգործկոմի կողմից։ 1918թ. հուլիսի 17–ի գիշերը արդեն նախկին ռուսական կայսր Նիկոլայ 2–րդը, կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովնան և երեխաները, նրանց ուղեկցող բժիշկ Բոտկինն ու ևս երեք ծառայողներ գնդակահարվել են Եկատերինբուրգում գտնվող «Հատուկ նշանակության տանը»:

Մարդասպանները հապշտապ թաղել են բազմաթիվ փամփուշտներով կեղեքված դիակները, որոնք հայտնաբերվել են միայն 1979թ.: Հայտնի է, որ կայսեր միակ որդու՝ Ալեքսեյի ու դուստրերից մեկի՝ Մարիայի մնացորդները հայտնաբերվել է 2007թ. ու չեն հուղարկավորվել:

1998թ. Նիկոլայ 2-րդի, կնոջ ու երեխաներից 3-ի ոսկորները տեղափոխվել են Սանկտ Պետերբուրգ, սակայն Ուղղափառ եկեղեցին հրաժարվել է դրանք հուղարկավորել ըստ հավուր պատշաճի, քանի որ վստահ չի եղել դրանց իսկության հարցում:

Ցարական ընտանիքի մնացորդների իսկության հարցը խսիտ զգայուն է, քանի որ Ուղղափառ եկեղեցին կայսերն ու նրա ընտանիքին սրբադասել է որպես մարտիրոսների ու դրանով նրանց ոսկորները սուրբ մասունք դարձրել: Այժմ Ուղղափառ եկեղեցին կուսումնասիրի մնացորդները պաշտոնապես ճանաչելու հարցը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *