Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նոր ԸՕ-ի նախագծի շուրջ դեռևս համաձայնություն չկա

Կվերացվի՞ արդյոք գործող ռեյտինգային ընտրակարգը, թե այն պարզապես որոշակի բարեփոխումների կենթարկվի՝ արդեն մի քանի շաբաթ տևող քննարկումներից հետո էլ քաղաքական ուժերն ու կառավարության ձևավորած հանձնաժողովն Ընտրական օրենսգրքի այս թերևս ամենաառանցքային հարցի շուրջ առայժմ ընդհանուր հայտարարի չեն եկել։


Ազգային ժողովում այսօր կայացած քննարկմանը վարչապետին առընթեր ընտրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարեց՝ կառավարության համար ռեյտինգային ընտրակարգի վերացումը սկզբունքային հարց է, ինչն ամրագրված է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագրում։


«Ուզում եմ ուշադրություն դարձնել, որ այնտեղ գրված չէ, թե հրաժարվում ենք տարածքային ցուցակներից: Առհասարակ գրված է՝ ռեյտինգայինից հրաժավում ենք, անցնում ենք սովորական, պարզ համամասնականի»,- քննարկման ժամանակ ասաց Իոաննիսյանը:     


Գործող ռեյտինգային ընտարակարգի հեղինակ համարվող հանրապետականները սկզբունքորեն դեմ չեն այն վերացնելուն, սակայն պնդում են, որ տարածքներից պատգամավորներ պետք է լինեն խորհրդարանում։ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ու ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը խնդրի լուծման համար միջանկյալ տարբերակներ են առաջարկում։ «Իմ առաջարկած մոդելի ողջ էությունը հենց դա էր՝ վերցնել պարոն Իոաննիսյանի, պարոն Մարուքյանի առաջարկած մոդելի դրական կողմերը, պարոն Ռուստամյանի առաջարկած մոդելի դրական կողմերը և միավորել»,- ասաց Հարությունյանը:     


Իոաննիսյանը, սակայն, կարծում է, որ դրանք ռեյտինգային ընտրակարգի վերացում չեն ենթադրում: «Պետք չէ փոքր երկիրը մաս-մաս անել՝ մեղրեցու և նոյեմբերյանցու շահերն օրենսդրական մակարդակում չեն տարբերվում իրարից»,- ասաց նա, հավելելով՝ պատրաստակամ են քննարկել առաջարկները: Իոաննիսյանն, այդուհանդերձ, պնդեց՝  քննարկման ենթակա տարբերակները չպետք է դուրս գան որոշակի շրջանակներից: 


Ռեյտինգային ընտրակարգի վերացմանը կողմ է նաև ՀՅԴ-ն: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, սակայն, առաջարկում է ընտրողներին թույլ տալ իրենց քվեներով որոշել, թե կուսակցության ցուցակից հատկապես որ պատգամավորները պետք է անցնեն խորհրդարան՝ նրանց անվան դիմաց նշում կատարելով։ Պատգամավորը կարծում է, որ այս կերպ մարզային ընտրողները հնարավորություն կունենան խորհրդարան գործուղել սեփական թեկնածուներին։ Այս մոդելը, ըստ Իոաննիսյանի, նույնպես հակասում է կառավարության ծրագրին։ 


Տարածքային ցուցակների, կամ ինչպես ասում են՝ ռեյտինգային ընտրակարգի փոխարեն կառավարությունն առաջարկում է անցում կատարել ամբողջությամբ համամասնական ընտրակարգի: Ըստ այդմ՝ ընտրություններին կուսակցությունը պետք է ունենա նախապես հաստատված ու անփոփոխ ցուցակ, ընտրողներին առաջարկելով քվեարկել միայն տվյալ կուսակցության օգտին։ Գործող ընտրակարգը, հիշեցնենք, ընտրողներին թույլ է տալիս քվեաթերթիկի հակառակ կողմում նշում կատարելով՝ քվեարկել նաև տվյալ տարածքում կուսակցության առաջադրած թեկնածուի օգտին։


Կառավարությունը պնդում է, որ այդ ընտրակարգը օրենսդրական ու քաղաքական գործունեության հետ կապ չունեցող թաղային հեղինակություններին կամ տարածքում ազդեցություն ունեցող օլիգարխներին, հնարավորություն է տալիս հայտնվել խորհրդարանում։ Քննարկման մասնակիցներին Դանիել Իոաննիսյանն առաջարկեց հիշեցնել մի դեպք, երբ ռեյտինգային ընտրակարգով ընտրված որևէ պատգամավոր մասնակցել է օրինաստեղծ աշխատանքներին:  


Այսօրվա քննարկումը նույնպես ավարտվեց այս հարցի վերաբերյալ կոնսենսուսի բացակայությամբ։ Խորհրդարանական ուժերն ու կառավարական հանձնաժողովն ընդհանուր հայտարարի գալու համար նոր ԸՕ-ի նախագծի շուրջ քննարկումները կշարունակեն այս շաբաթվա վերջին։ 

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *