Ինչպես են Ֆրանսիայում դիմավորել չեմպիոններին (լուսանկարներ)
Ֆրանսիան 20 տարի անց կրկին նվաճել է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթը, որը կրկին անցել է Փարիզի փողոցներով: Այս մասին գրում է Euromag-ը՝ ուշագրավ ֆոտոշարք ներկայացնելով, թե ինչպես են ֆուտբոլիստներին դիմավորել ֆրանսիացիները բուռն տոնակատարություններից հետո:
Կիրակի ֆրանսիացիները, 4:2 հաշվով հաղթանակ տանելով Խորվաթիայի հավաքականի նկատմամբ, պատմության մեջ երկրորդ անգամ դարձան աշխարհի չեմպիոն:
Բացի այդ, Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դարձել է պատմության մեջ երրորդ մարդը, որին հաջողվել է աշխարհի գավաթը նվաճել և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ:
Հաղթանակած մարզիկների համար հանդիսավոր ընդունելություն է կազմակերպվել Ելիսեյան դաշտերում և նախագահական նստավայրում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ի դեպ, ներկա է գտնվել հանդիպմանը և հաղթողներին անձամբ է շնորհավորել Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստները կարժանանան երկրի գերագույն մրցանակին՝ Պատվո լեգեոնի շքանշանին:
1996-ից ի վեր Դիդյե Դեշամի թիմը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը: