Հայաստանի ու Վրաստանի օմբուդսմենները կխորացնեն համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
Եռօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի գլխավորած պատվիրակության և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի աշխատակազմի ներկայացուցիչների միջև հուլիսի 17-ին տեղի են ունեցել փորձի փոխանակման քննարկումներ։