ABBA-ն մանրամասներ է հայտնել նոր երգերի և համերգային շրջագայության մասին
Շվեդական ABBA խմբի մասնակից Բյորն Ուլվեուսը Լոնդոնում Mamma Mia! 2 մյուզիքլի պրեմիերայի ժամանակ պատմել է նոր երգերի մասին, որոնք խումբը ձայնագրում է իրենց վիրտուալ ավատարների համերգային շրջագայության համար:
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, խմբի մյուս երգիչ Բեննի Անդերսոնը բացասական պատասխան է տվել ամբողջական ալբոմ ձայնագրելու մասին հարցին: «Ներկա պահին հերթական ալբոմ ստեղծելը նույնն է, ինչ սկսել նկարահանել Mamma Mia! 3-ը, ինչ իմաստ ունի, քանի դեռ չկա սցենար, միտք և պայմաններ», - ասել է Անդերսոնը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանրահայտ խումբը 35 տարվա դադարից հետո երկու նոր երգ է պատրաստում, ինչպես նաև պատրաստվում է իրենց թվային կրկնօրինակների համերգային շրջագայությանը: