Skype-ում զանգերի ձայնագրման գործառույց կհայտնվի
Շուտով Skype-ում աուդիո և տեսազանգերի ձայնագրման գործառույթ կհայտնվի: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Skype-ի պաշտոնական էջում:
Skype-ը կձայնագրի տեսազրույցները, այդ թվում և խմբակային: Ձայնագրությունները կպահպանվեն այնպես, որ դրանց հասանելիությունն ապահովված լինի յուրաքանչյուր սարքից, որից օգտատերը մուտք կգործի իր միկրոբլոգ:
Ծրագրում կավելացվեն նաև կոդավորված զանգեր և տեքստային հաղորդագրություններ ու ֆայլեր, ինչպես օրինակ՝ պատկերներ, աուդիո և տեսանյութ ուղարկելու ծառայությունը՝ Signal Protocol-ի կիրառմամբ: