Իրանը հարվածել է Թել Ավիվ և Հայֆա քաղաքներին
Երկուշաբթի վաղ առավոտյան իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին և Հայֆա նավահանգստային քաղաքին, հայտնում է Reuters-ը։ Ավելի վաղ էլ Իսրայելի ազգային արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ գիշերային հարվածների ժամանակ երկրի կենտրոնական հատվածում զոհվել է երեք մարդ, տասնյակները՝ վիրավորվել։ Հրապարակված տեսանյութում, ըստ Reuters-ի, Թել Ավիվի երկնքում երևում են հրթիռներ և պայթյուններ են լսվում այնտեղ և Երուսաղեմում։ Թել Ավիվի խիտ բնակեցված թաղամասում մի քանի բնակելի շենքեր ավերվել...