Ուկրաինայում ռուսական հարվածներից այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել
Ուկրաինայում ռուսական հարվածներից այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 100-ը՝ վիրավորվել։ Ինտենսիվ հարվածները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին, որի շրջանակներում նախագահ Զելենսկին պատրաստվում է հանդիպել արևմտյան առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, Ուկրաինայի նախագահն այդ հանդիպմանը մտադիր է քննարկել Ամերիկայից պաշտպանական զինամթերք գնելու, հատկապես, օդային պաշտպանությունը ամրապնդելու հնարավորությունը։