Էջմիածինում հույս ունեն՝ 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկը
Էջմիածինը հույսը չի կորցնում, որ Վեհափառի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները կվերադառնան մայր եկեղեցու գիրկը։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին հաջորդած հայտարարությունն է քիչ առաջ տարածվել. «Խորհուրդն անընդունելի նկատեց եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված հակականոնական օրակարգերից, վերադառնան մայր եկեղեցու գիրկը՝ առաջնորդվելով բացառապես եկեղեցական կանոնական ընթացակարգերով»։ Խորհուրդը հրատապ է համարել...