Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ Փառանձեմ Հովհաննիսյանն առավոտյան երեխաներին ուշ է դպրոց տարել, դժգոհեց՝ բակից մինչև դպրոց փողոցները սառցապատ էին:
«Ոչ մի մաքրող տեխնիկա, ամբողջը սառած», - ասաց նա:
4 օր առաջ էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհել վարչական շրջանների աշխատանքից, հարցնելով՝ հունվարի 1-3-ը որտե՞ղ էին ձյունը մաքրող թաղապետարանների աշխատակիցները, որոնք պետք է աջակցեին «աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի գործընկերներին:
Վարչական մի քանի շրջաններ էլ, ըստ Ավինյանի, իրենց տարածքները չմաքրած տնտեսվարողներին չէին տուգանել... Читать дальше...