Թեհրանը «կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները»
Իրանի դեմ սկված ռազմական գործողություններին ի պատասխան՝ Թեհրանը կթիրախավորի տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան ռազմական բազաները, ասել է Իրանի արտգործնախարարը Իրաքի գործընկերոջ հետ զրույցում։ Ըստ պաշտոնական Բաղդադի՝ Աբբաս Արաղչին նաև պնդել է, որ Թեհրանը շարունակելու է պաշտպանվել հնարավոր միջոցներով։ ԱՄՆ-ն ու Իսրայելը այսօր հարվածել են Իրանին, Իրանը հայտարարել է՝ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին: