Թուրքիայում ազոտի գործարանում պայթյուն է որոտացել (տեսանյութ)
Թուրքիայի Քյոթահիա քաղաքում հուլիսի 7-ին ուժեղ պայթյուն է որոտացել ազոտի գործարանում, հաղորդում է korrespondent.net-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Նշվում է, որ զոհերի կամ տուժածների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության մեքենաներ և հրշեջներ: Միջադեպի մասշտաբների մասին նույնպես տեղեկություններ չկան:
Համացանցի օգտատերերը տեսանյութ են հրապարակել, որում երևում է գործարանի վրա դեղնանարնջագույն ծխի խիտ քուլաները:
Տարածքում աշխատող լրագրողներին պարտավորեցրել են հակագազեր կրել՝ թունավորումից խուսափելու համար։
Տեղի իշխանությունները պնդում են, որ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
Kütahya'da azot fabrikasında patlama yaşanmış.
— Onder Algedik (@onderalg) July 7, 2019
Azot fabrikası demek kimyasal fabrikası demek.
Umarım ucuz atlatılır.
Umarım azot fabrikasını patlatan bu rejim nükleer santrali bitiremez.
pic.twitter.com/Cg2WhDMTuo