Կոտայքի մարզում Mitsubishi-ն բախվել է 06-ին. վերջինը հայտնվել է սուպերմարկետի աստիճանների վրա. Shamshyan.com
Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 35 GV 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ գտնվող «գաի սուպերմարկետի» մոտ, բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, իսկ 06-ը, առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել է սուպերմարկետի աստիճանների վրա:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Աղբյուրը նշել է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ Mitsubishi-ն վարել է կին, սակայն ոստիկաններին ներկայացել է ինչ-որ տղամարդ, որը հայտնել, որ վարորդը ինքն է եղել: Ոստիկանությունը պարզում է, արդյոք նշված տեղեկությունը հավաստի է: