Աստղաբաշխական առաջարկ Մբապեի համար
Մադրիդի «Ռեալը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնահերթությունը տալու է Մբապեի տրանսֆերին: Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, արքայական թիմը պատրաստվում է ֆրանսիացու դիմաց առաջարկել 300 մլն եվրո և պատրաստ կլինի բարձրացնել գումարը մինչև 400 մլն, եթե պայքարի մեջ մտնեն «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: «ՊՍԺ»-ի ղեկավարությունը չի պատրաստվում բաց թողնել Մբապեին և շուտով նրան կառաջարկի տարեկան …
The post Աստղաբաշխական առաջարկ Մբապեի համար appeared first on ԳԱԼԱ.
Մադրիդի «Ռեալը» առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնահերթությունը տալու է Մբապեի տրանսֆերին:
Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, արքայական թիմը պատրաստվում է ֆրանսիացու դիմաց առաջարկել 300 մլն եվրո և պատրաստ կլինի բարձրացնել գումարը մինչև 400 մլն, եթե պայքարի մեջ մտնեն «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
«ՊՍԺ»-ի ղեկավարությունը չի պատրաստվում բաց թողնել Մբապեին և շուտով նրան կառաջարկի տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ:
Ամեն դեպքում, ֆուտբոլիստն այս պահին կենտրոնացած է ակումբում իր ելույթների վրա և ակումբային գրանցում փոխելու նպատակ չունի, քանի որ «ՊՍԺ»-ն խաղում է ՉԼ-ում, որտեղ հաղթելը նրա երազանքն է:
The post Աստղաբաշխական առաջարկ Մբապեի համար appeared first on ԳԱԼԱ.