Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Նեպալի պատվիրակությունն այցելել է Հայաստանի խորհրդարան

Մենք կարևորում ենք Հայաստանի և Նեպալի միջև հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ և առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն. ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում, ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 13-ին: Պատվիրակության անդամների կազմում եղել են Նեպալի խորհրդարանի, ազգային ռազմավարական հանձնաժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների, վիճակագրական կոմիտեի, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղհասարակության ներկայացուցիչներ: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը կարևորել է դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին առնչվող օրակարգային հարցերում համագործակցությունը:

Նարեկ Բաբայանը, խոսելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով կրթական և գիտության ոլորտում իրականացված բարեփոխումների մասին, ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ նշելով, որ այն հանդիսանալու է ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր:

Անդրադարձ է կատարվել հանրակրթական ոլորտում իրականացված փոփոխություններին, կրթական նոր չափորոշիչներին, կրեդիտավորման համակարգին, նոր դասագրքերի տպագրությանը, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին, դպրոցի տնօրենի ընտրության կարգում իրականացված փոփոխություններին, վերջին տարիներին գիտության ոլորտում պետական ֆինանսավորման աճին:

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովի զարգացման, տնտեսական հարցերի և արդյունավետ կառավարման կոմիտեի քարտուղար Ռոջ Նաթ Պանդեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու համար, խոսել է Նեպալի խորհրդարանի կառուցվածքի և գործունեության մասին:

Երկուստեք ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խումբ ձևավորելու անհրաժեշտությունը:

Միքայել Թումասյանը ներկայացրել է համայնքների խոշորացման գործընթացը՝ շեշտելով առավելություններն ու ձեռքբերումները: Նա անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական ծրագրերին, խոսել իրավական բարեփոխումների, միջպետական, միջհամայնքային ճանապարհաշինության մասին:

Պատվիրակության անդամների խնդրանքով Նարեկ Բաբայանը պարզաբանումներ է ներկայացվել նախադպրոցական կրթությանը, կրթության՝ մասնավոր և պետական համակարգի տարբերությունների, բժշկական կրթության, բժշկական կադրերի պատրաստման համակարգի վերաբերյալ:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք բնագավառներում համագործակցության վերաբերյալ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *