Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Իրանի նախագահ. Իսրայելը կզղջա իր անմիտ քայլի համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի տարածքի վրա իրականացված հարվածները և խաղաղ բնակիչների սպանությունը՝ հայտարարելով, որ Իրանը լուռ չի մնա այս հանցագործության առջև և կստիպի թշնամուն զղջալ իր անմտության համար։

Ուրբաթ առավոտյան Թեհրանի և մի շարք այլ քաղաքների դեմ իրականացված հարձակումներից հետո Փեզեշկիանը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Իրանի օրինական և հզոր արձագանքը կստիպի թշնամուն զղջալ։

«Այսօր, առավել քան երբևէ, Իրանի ժողովուրդը կարիք ունի միասնության, վստահության, կարեկցանքի և համերաշխության։ Վստահ եմ, որ այս ոգով և աստվածային աջակցության շնորհիվ, Իսլամական Հանրապետությունը ուժեղ, խելամիտ և վճռական պատասխան կտա սիոնիստական ռեժիմի հանցագործություններին», – նշել է նա։

Նախագահի խոսքով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել են երեխաներ, կանայք, անմեղ քաղաքացիներ, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։

«Այս վայրագ գործողությունը, որը խախտում է բոլոր միջազգային պարտավորությունները, ևս մեկ անգամ բացահայտում է անօրինական սիոնիստական ռեժիմի հանցավոր էությունը, որի հիմքում ընկած են օկուպացիան, ագրեսիան և երեխաների սպանությունները», – ասել է Փեզեշկիանը։

Նա հավելել է, որ վերջին հարձակումները ևս մեկ անգամ ապացուցեցին Իրանի վաղեմի պնդումը՝ այն մասին, որ սիոնիստական ռեժիմի բնույթում արմատացած են հարձակումն ու հանցագործությունը։ «Իրանի ժողովուրդն ու պաշտոնյաները լուռ չեն մնա այս ոճրագործության առջև, և Իսլամական Հանրապետության օրինական ու հզոր պատասխանը կստիպի թշնամուն զղջալ իր հիմար գործողության համար», – ասել է նա։

Փեզեշկիանն իր ելույթում հիշեցրել է նաև այաթոլլա Խոմեյնիի խոսքերը․ «Երբ զորահրամանատարի ձեռքում եղած դրոշը գետնին է ընկնում, մի ուրիշ հրամանատար այն վերցնում է ու մտնում մարտադաշտ»։

Նա նշել է, որ ինչպես միշտ, Իրանի Իսլամական Հանրապետությունը եղել է խաղաղության և կայունության ջատագով, սակայն հարձակումների դեմ կգործի վճռականությամբ՝ պաշտպանելով երկրի ինքնիշխանությունը։

Ըստ հաղորդագրության, իսրայելական ուժերը գիշերը հարվածել են Թեհրանի և այլ քաղաքների՝ թիրախավորելով նաև բարձրաստիճան հրամանատարների։ Զոհվածների թվում են Զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, ՀՊՀԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, «Խաթամ ալ-Անբիա» հրամանատարական կենտրոնի գեներալ Ղոլամալի Ռաշիդը և ՀՊՀԿ-ի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Հաջիզադեն։

Իրանի զինված ուժերը պատրաստում են պատասխան հարված։

The post Իրանի նախագահ. Իսրայելը կզղջա իր անմիտ քայլի համար first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *