Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին
Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների դեպքում կապ հաստատել դեսպանության հետ.
- էլեկտրոնային հասցեով (armisraelembassy@mfa.am),
- սոցիալական էջերի (Facebook, X) միջոցով,
- ինչպես նաև +972 58 607-0313 հեռախոսահամարով։
The post Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.