Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի ու Իրանի արտգործնախարարները
Իրանի վրա Իսրայելի լայնամասշտաբ հարձակումից ու Իրանի պատասխանից հետո Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկերոջ հետ: Արարատ Միրզոյանը X-ում հայտնել է, որ Աբբաս Արաղչիի հետ քննարկել է վերջին զարգացումները, տեսակետներ են փոխանել ներկա իրավիճակի շուրջ:
«Ավելի վաղ հրապարակված Հայաստանի տեսակետին համահունչ՝ ընդգծեցի ռիսկերը կառավարելու ու տարածաշրջանում էսկալացիայից խուսափելու կարևորությունը: Մենք կշարունակենք սերտ շփումները, ներառյալ Ատոմային էներգիայի...