«Գործող իշխանությունների քայլերը, իրականում, ողջամտության սահմանում չեն, որ կարողանանք ասել, թե իրենք ինչ պետք է անեն ստեղծված իրավիճակում,- 168․am-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան, միջազգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ արձանագրելով,- Իսկ այսօր բավականին վտանգավոր զարգացումներ են տարածաշրջանում, թուրք-ադրբեջանական զորավարժություններ են իրար հաջորդում, Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին բավականին ակտիվացել են Թուրքիան ու Ադրբեջանը: Շաբաթներ առաջ թե՛ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, թե՛ ՌԴ պաշտպանության նախարար Բելոուսովը նշեցին որոշակի լարվածության մասին, և նույնիսկ Սյունիքի մասին հիշատակվեց»։