Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատապարտում ենք ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցի և կին լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպը. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», խստորեն դատապարտում է այսօր (16.06.2025) տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցը ֆիզիկական ուժ է կիրառել կին լրագրողի նկատմամբ։ Ոստիկանն իր գործողություններով ոչ միայն խախտել է քաղաքացու՝ մասնավորապես լրագրողի՝ ազատ և անվտանգ աշխատանք իրականացնելու իրավունքը, այլև ցավ է պատճառել նրան՝ հրելով կոպիտ և նվաստացուցիչ ձևով։

Այս դեպքը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել, երբ պետական պաշտոնյան չարաշահում է իր դիրքն ու իշխանությունը՝ բռնություն գործադրելով։ Սա ոչ միայն վնաս է հասցնում կոնկրետ անձին, այլև ձևավորում է սխալ և վտանգավոր նորմեր հասարակության համար։ Պաշտոնյաները պետք է հիշեն՝ պաշտոնը ոչ թե անձնական իշխանություն է, այլ հասարակության վստահության վրա հիմնված պատասխանատվություն։

Մենք ընդգծում ենք, որ տեղի ունեցածը պարզապես կարգապահական խախտում չէ․ սա բռնություն է, որն իրականացվել է պետական պաշտոնատար անձի կողմից։ Բռնությունը կանանց նկատմամբ անընդունելի է՝ հատկապես երբ այն իրականացվում է հենց այն մարմնի կողմից, որը կոչված է պաշտպանելու հանրության անվտանգությունը։

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին և հասարակությանը ցուցաբերել բացարձակ զրոյական հանդուրժողականություն կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի նկատմամբ։

The post Դատապարտում ենք ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցի և կին լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպը. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *