Թրամփը դեռ Իրանի հետ համաձայնության հասնելու նպատակ ունի. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը երկուշաբթի օրը Fox News-ին ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ԱՄՆ դաշնակից Իսրայելի և Թեհրանի միջև սրացած լարվածությանը, դեռ նպատակ ունի Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել։
Հարցին, թե արդյոք Թրամփը շարունակում է ձգտել միջուկային գործարքի, Հեգսեթը պատասխանել է. «Իհարկե»։
Նա հավելել է, թե ԱՄՆ-ն տարածաշրջանում գտնվում է պաշտպանական դիրքում՝ ուժեղ լինելու և խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով. «Եվ մենք անկեղծորեն հույս ունենք, որ հենց...