Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն աջակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ Անթալիասում (Լիբանան) կայացած Ազգային կենտրոնական և քաղաքական ժողովները դատապարտել են «Հայաստանի իշխանությունների հարձակողական վերաբերմունքն Ամենայն Հայոց կաթողիկոսի և Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականների վրա»: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Ըստ հոգևոր մարմնի՝ ՀՀ Սահմանադրության մեջ շեշտված է, որ եկեղեցին անկախ է, իսկ եկեղեցու և եկեղեցականների հարցերը...