Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով հունիսի 20-ին կայցելի Թուրքիա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա։ Թուրքիայի նախագահի կողմից հրավեր է եղել։ Այցի ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային բոլոր քայլերը»,- նշեց Սիմոնյանը։
ԱԺ նախագահն այս այցը պատմական է համարում։
Սիմոնյանը նաև ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր պատերազմի հետ կապված ռիսկերը մինիմալ են, և Հայաստանի իշխանությունները դրանք ընդհանրապես չեզոքացնելու ուղղությամբ գործուն քայլեր են անում։ ԱԺ նախագահի խոսքով՝ վարչապետի սպասվելիք այցը Թուրքիա նույնպես այդ քայլերից մեկն է։
The post Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կայցելի Թուրքիա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.