Իրանում ապրող հայ. «հայկական համայնքում տուժածներ չկան, բայց լրավածություն կա»
Իրանում ու Իսրայելում ապրող հայերից մեզ չեն դիմել Հայաստան տեղափոխվելու համար, տեղեկացնում են Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակից: Իրանահայերից ոմանք մեքենայով Հայաստան են գալիս, եթե այստեղ տուն ունեն:
«Իսրայելում մեր հայրենակիցները հիմնականում գտնվում են ապաստարաններում, քանի որ այնտեղ կան այդ հարմարությունները ռազմական իրավիճակների համար նախատեսված: Իրանում հիմնականում իրենց տներում են: Ընդհանուր անհանգստություն, իհարկե, կա: Տագնապ կա, բայց Հայաստան տեղափոխվելու խնդիր որպես այդպիսին...