Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Անձը, որին տրված է իշխանություն, օգտվում է իշխանությունից՝ երկրի զարգացման համար որևէ հնարավորություն չտալով. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, հատուկջոկատայինները խուզարկություններ են կատարել գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանը, նա բերման է ենթարկվել: Այս ամենին նախորդել էր Սամվել Կարապետյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին, որում Կարապետյանը մասնավորապես ասել էր. «Ես միշտ եղել եմ Հայոց Եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու Եկեղեցու դեմ արշավին»: Իրավապահ մարմինների գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:

– Այս ամբողջ իրավիճակում ինձ հետաքրքրում է գործադիրի ղեկավարի կապն իրավապահ համակարգի հետ, այսինքն՝ այստեղ որպես այդպիսին իրավապահ համակարգին ցուցում տվողն ու ուղղորդողը ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն է, ու իրավապահ համակարգը գործում է կառավարության ղեկավարի ուղիղ ցուցումով, ինչը կոպտագույն խախտում է ու իշխանության թևերի տարանջատման սկզբունքի ու մնացած բոլոր իրավական գործընթացների նկատմամբ կասկածամտություն ներշնչող գործընթաց է: 

Այդ ամենին հաջորդած նրա գրառումը նշանակում է, որ կատարվողը քաղաքական որոշում է, այլ ոչ թե իրավապահ համակարգի գործողություն: Այս ամբողջն անօրինական գործողություն է, հանրային տիրույթում իշխանական արձագանքները, գրառումները վկայում են, որ այս ամենը քաղաքական որոշման հետևանք է: 

– Մի քանի օրվա լռությունից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում արեց հոգևորականների մասին, ու այսօրվա գրառման բառապաշարը ևս լայն քննարկման առիթ հանդիսացավ: Ինչպե՞ս եք գնահատում նման բառապաշարով գրառումների շարունակականությունը երկրի վարչապետի կողմից:

– Հարցազրույցը ես պետք է սկսեի նրանից, որ այս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ կոնկրետ հարևան պետության մեջ կատարվում են սարսափելի պրոցեսներ՝ բաց պատերազմական գործողություններ են, որոնք անմիջականորեն ազդելու են նաև մեր երկրի վրա, զբաղվել նման հարցերով, մեղմ ասած, տեղին չէ: Կառավարության ղեկավարն Անվտանգության խորհրդի հետ պետք է քննարկում վարեր ու հնարավոր բոլոր սցենարների դեպքում Հայաստանը պաշտպանելու ծրագրերը կազմեր: Այն, ինչ անում է Փաշինյանը Եկեղեցու ներկայացուցիչների հանդեպ, բացարձակ անընդունելի է, ու կրոնական հարցերը վարչապետի մակարդակով քննարկելը Սսահմանադրության խախտում է: Աշխարհաքաղաքական այս խառը վիճակում ՀՀ վարչապետը զբաղված է ոչ վայել ու անարժեք քննարկումներով: 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, ի՞նչ խնդիր է լուծում այսպիսով:

– Առաջին հերթին հանրության ուշադրությունն է շեղում շատ կարևոր խնդիրներից: Պետության ղեկավարը զբաղված է իր պաշտոնին չհամապատասխան գործերով, նա այդ գրառումները կատարում է հիմնականում նաև աշխատանքային ժամերին, որի ընթացքում նա պետք է ծառայություն մատուցեր ժողովրդին, որի տված մանդատով էլ այս պաշտոնն է ստանձնել: Նա հասարակական կազմակերպության ղեկավար չէ, որ, ասենք, արտաբյուջետային միջոցներ է օգտագործում իր կյանքի բարեկեցությունն ապահովելու, հսկայական պետական ռեսուրս է օգտագործում իր անձի ու ընտանիքի անվտանգության պահպանման համար ու կատարում է գործունեություն, որը պետության ղեկավարին հարիր չէ ու դա կատարվում է աշխատանքային ժամերին, որի ընթացքում նա պետք է զբաղվեր հասարակությանն ու պետությանը օգտակար գործով՝ իր պաշտոնին համապատասխան: 

Մյուս խնդիրն այն է, որ պետական ինստիտուտների գործունեությունը անարդյունավետ է, որովհետև նմանատիպ հայտարարություններ, նախորդիվ նաև ծանրագույն մեղադրանքներ հնչեցնելով, որևէ արձագանք չկա իրավապահ համակարգից: Տեսեք, հիմա քաղաքական հայտարարություն է արվել, ու իրավապահ համակարգն անմիջապես արձագանքել է, իսկ այն դեպքում, երբ պետության ղեկավարի, նրա կնոջ կողմից հնչեցվում են ծանրագույն մեղադրանքներ՝ մանկապղծության տեսքով, իրավական համակարգի կողմից համակարգային արձագանք գոյություն չունի, ինչը ևս խնդիր է: 

Գործ ունենք ինստիտուտների լիակատար անգործության հետ, այսինքն՝ մեզ մոտ և՛ խոսքը, և՛ արժեքը, և՛ մեղադրանք հնչեցնելը ամբողջովին ունեն տարբերակված բնույթ, այն անձը, որն ավելի արտոնյալ է, կարող է իրեն թույլ տալ մեղադրել ցանկացածին ու մնալ անպատիժ, իսկ մնացածի դեպքում դա կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ: 

– Նմանատիպ իրավիճակում որո՞նք են լինելու ռիսկերը պետության համար:

– Նախ՝ երկրում խոսույթը բավականին ցածր որակի է, ու այս պարագայում հասարակությունը վերածվում է ցեխանման մի զանգվածի, որի հետ աշխատելն անհնար է դառնում: Այս իրավիճակում ակնկալել, որ մենք կարող ենք ունենալ որևէ ապագա, շատ դժվար է, որովհետև քաղաքակիրթ հասարակություններում ուժը խոսքի բովանդակություն է, իսկ խոսքային մակարդակում մենք ունենք բավականին արժեզրկված ու հասարակությանը նվաստացնող, իջեցնող բառապաշար ու բովանդակություն: Նման պարագայում մենք չենք կարող բովանդակային քննարկումներ ունենալ օրհասական իրադարձությունների պարագայում:

– Տիկի՛ն Հովհաննիսյան, համակարծի՞ք եք, որ հիմա Հայաստանը բռնապետություն է, ինչպես բազմաթիվ կարծիքներ են հնչում:

– Չէ՛, մենք գործ ունենք արժեհամակարգային խեղման, շեղման ու ոչնչացման հետ: Պետության առանցքը արժեհամակարգային նորմերն են՝ Սահմանադրություն, մարդու իավունքներ ու էթիկական առանցք, որովհետև հասարակությանը պետք է կոմունիկացնել որոշակի չափանիշներով, ու հենց այդ չափանիշներն են ստեղծում հասարակություն: Եթե հասարակության յուրաքանչյուր անդամ պատրաստ է թքելու մյուսի երեսին, դա արդեն հասարակության ապամոնտաժում է կոչվում: 

Բռնապետությունն ունի իր կոնկրետ առանցքը՝ իր կոնկրետ արժեհամակարգային սկզբունքներով: Մեզանում ուղղակի կա անձ, որին տրված է իշխանություն, որն օգտվում է իշխանությունից՝ երկրի զարգացման համար որևէ հնարավորություն չտալով: Ապամոնտաժվում են համագործակցային ցանցերը, բոլոր տիպի հանրային հարթակները, այդ թվում նաև՝ Ֆեյսբուքը, որտեղ գրառում անելն այլևս անիմաստ է: 

Իմաստազրկված տարածքները չեն կարող ո՛չ բռնապետություն, ո՛չ ժողովրդավարություն լինել, դրանք դատարկ տարածքներ են, փոսեր, այ հիմա փոսապետություն է մեզանում՝ բացարձակ որևէ առանցք չունեցող կառույց է, որտեղ դժվար է որևէ արժեքավոր ու հանրօգուտ բան ստեղծելը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Անձը, որին տրված է իշխանություն, օգտվում է իշխանությունից՝ երկրի զարգացման համար որևէ հնարավորություն չտալով. Իրավապաշտպան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *