Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով
Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը: Մյուս փաստաբանը՝ Լիանա Գասպարյանը հայտնեց, որ իրենց տեղեկություններով քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին, այս միջնորդությունը քննվելու է Ավանի դատարանում:
Փաստաբանները ապօրինի որակեցին մեղադրանքը, հայտնեցին, որ Կարապետյանը այն չի ընդունում:
«Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա...