Իսրայելական կողմի կրակոցների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 59 մարդ. Reuters
Իսրայելական կողմը կրակ է բացել Գազայում բեռնատարներից օգնություն ստանալու փորձ կատարող ամբոխի վրա, որի հետևանքով, ըստ բժիշկների, զոհվել է առնվազն 59 մարդ, վիրավորվել՝ 221-ը, հայտնում է Reuters-ը:
Իսրայելական բանակը, ըստ լրատվամիջոցի, խոստովանել է, որ կրակ է բացել տարածքում և հայտարարել է, որ հետաքննում է միջադեպը։
Reuters-ի հետ զրույցում ականատեսները հայտնել են, որ իսրայելական տանկերը առնվազն երկու արկ են արձակել հազարավոր մարդկանց ամբոխի վրա, որոնք հավաքվել էին Խան Յունիսի միջով անցնող...